ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Նույնականացման քարտերով դեպի հանրաքվե

Նույնականացման քարտերով դեպի հանրաքվե
11.11.2015 | 14:29

ԱԺ արտահերթ նիստում կողմ 74, դեմ 13, ձեռնպահ 18 ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխության փաթեթը: 183 հազար քաղաքացիներ, որ ունեն միայն նույնականացման քարտ, կկարողանան մասնակցել ընտրությունների:

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ